Ուսումնական  նախագիծ

Ուսումնական նախագիծը սովորողներ-խաղակիցների միասնական ուսումնաճանաչողական, ստեղծական կամ խաղային գործունեությունն է, որն ունի ընդհանուր նպատակ և համաձայնեցված միջոցներ, որոնք ուղղված են նախագծի սովորողների համար նշանակալից ինչ-որ խնդրի լուծման ընդհանուր արդյունքի հասնելուն»:  Մ. Յու. Բուխարկինա: Այն գործունեություն է, որը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել թե անհատապես, թե խմբում, փորձել իր ուժերը, ներդնել գիտելիքները, օգուտ բերել, հրապարակել արդյունքը:Այն ուղղված է իրենց՝ սովորողների կողմից ձևակերպված հետաքրքիր խնդրի լուծմանը:

Իսկ ուսուցչի համար`գործունեության պլանավորում,ինքնքվերլուծություն,ինքնաներկայացում, տեղեկատվության փնտրտուք,  գիտելիքների գործնական կիրառում, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծական գործունեություն:

Նախագիծը անպայման պետք է ունենա խնդիր,որը լուծվում է նախագծի վրա աշխատաելու ընթացքում:

Նպատակ:

Աշխատանքի նախանական պլանավորում:  Նախագծի աշխատանքի պլանի իրականացումը կապված է գրականության և այլ տեղեկատվական աղբյուրների, տեղեկատվության ընտրության, տարբեր փորձարարությունների, փորձերի անցկացման, հետազոտությունների, հարցումների, վերլուծությունների, ստացված տվյալների ամփոփման, ինչպես նաև հետևությունների ձևակերպման և այդ հիմքի վրա նախագծի խնդրի լուծման սեփական տեսանկյուն ձևավորելու հետ:

 Նախագիծը անպայման պիտի ունենա գրավոր մաս` ընթացքի հաշվետվությունը, որում նկարագրվում են աշխատանքի բոլոր փուլերը, առաջացած խնդիրներն ու դրանց հաղթահարման միջոցները, վերլուծվում են տեղեկատվությունը, կատարված դիտարկումներն ու փորձարարությունները, ամփոփվում են արդյունքները, արվում

հետևություններ, պարզաբանվում նախագծի հեռանկարները:

Նախագծի պարտադիր պայման է նրա հրապարակային պաշտպանությունը` աշխատանքի արդյունքների ցուցադրությունը (презентация), որի ընթացքում հեղինակը ոչ միայն պատմում է աշխատանքի ընթացքի մասին և ներկայացնում արդյունքները, այլև ցուցադրում է նախագծի խնդրի լուծման սեփական փորձն ու գիտելիքները, ձեռք բերած իրավասությունը:Ուսումնական նախագծերը որոշվում են կրթահամալիրի ուսումնական տոնացույցով, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված դասընթացների ծրագրերով, հեղինակային կրթական ծրագրերի պետական աջակցության պայմանագրի հավելվածով, անհատական նախաձեռնությամբ։ Ուսումնական տոնացույցով մշակվող-իրականացվող ուսումնական նախագծերը ներառվում են ուսումնական ստուգատեսների, փառատոների ծրագրերում։
Թումանյանական օրեր.

Արդեն մի քանի տարի է, ինչ կրթահամալիրում տոնացույցով նախատեսվում և նշվում են թումանյանական օրերը: Թումանյանի ստեղծագործությունների թեմաները, ժանրերը բազմազան են, բառ ու բանով հարուստ, բազմաբովանդակ՝ պատումներ՝ լեզվական յուրահատուկ կառույցներով, խաղ-ռիթմով փոքրիկ խաղիկներ, ոտանավորներ, լեգենդներ, հեքիաթներ: Դա ոչ միայն ուսումնական աշխատանքը հետաքրքիր դարձնելու հնարավորություն է տալիս, այլև ուսուցման կազմակերպման տարբեր ձևեր (խաղ, թատրոն, մնջախաղ, ասմունք-պատում, մեդիագրքերի ստեղծում) կիրառելու:

Լեզվագործունեություն

Անկախ այն հանգամանքից, թե ուսուցիչը Թումանյանի որ հեքիաթն է ընտրել ուսումնական գործունեությունը կազմակերպելու համար, աշխատելու սկզբունքները հիմնականում նույնն են: Տարբեր են միայն տվյալ դասարանում լուծվող խնդիրները: Նախ՝ ուզում եմ նշել, որ դասավանդողը և սովորողը պետք է Թումանյանի շատ հեքիաթներ բերանացի իմանան: Բնակականաբար, նրանք հեքիաթն ուղղակի անգիր չեն սովորում: Սովորողները դասարանում պետք է այնքան  աշխատեն տեքստով, կարդան, լսեն, քննարկեն, վերլուծեն, բնութագրեն հերոսներին և նրանց արարքները, իրենց պատկերանցնեն հերոսների փոխարեն, հեքիաթը, պատմվածքը ներկայացնեն մնջախաղով, տիկնիկային կամ թատերական ներկայացմամբ, մինչև այն յուրացնեն . խաղալով, զրուցելով աննկատ սովորեն  հեքիաթը: Երբ սովորողը արդեն յուրացրել է հեքիաթը, հասկացել է հեքիաթի իմաստը, ճանաչել հերոսներին, կարելի է արդեն, ռոդարիական հնարքներ օգտագործելով, փոխել հեքիաթի ընթացքը կամ ավարտը, նոր հերոսներ ներմուծել կամ հեքիաթների շիլափլավ անել: Արդյունքում ունենում ենք նույն հեքիաթը` տարբեր

ավարտներով, այլ հերոսների մասնակցությամբ, նոր լուծումներով: Այս նոր հեքիաթներն էլ կարող են հավաքվել մեկ էլեկտրոնային ընթերցարանում և դառնալ ուսումնական նյութ: Ամփոփելով կատարած աշխատանքները՝ սովորողները սցենարներ են գրում և բեմադրում:
Հեքիաթները կարելի է բեմադրել բնագրով կամ փոփոխված տարբերակներով:

Տեխնոլոգիա

Մեդիամիջոցների կիրառումը հնարավորություն է տալիս բանաստեղծություններն ու հեքիաթները դարձնել աուդիոգրքեր և տեսաֆիլմեր, որոնք էլ կարող են դառնալ ուսումնական նյութեր մյուս սովորողների համար:
Հեքիաթների հիման վրա ֆիլմեր պատրաստելու մի քանի տարբերակ կա: Սովորողները Paint ծրագրովպետք է նկարեն  հեքիաթի հերոսներին, դերերով կարդան , ձայնագրեն և ֆիլմ պատրաստեն:
Պլաստիլինից, խմորից կամ կավից ծեփեն  հեքիաթի հերոսներին, ֆոտոնկարներ անեն, ձայնագրեն  հեքիաթը և ֆիլմ պատրաստեն: Կարող են նաև ծեփած հերոսներով տիկնիկային ներկայացում խաղալ տեսաֆիլմ և պարաստել:

Ես և շրջակա աշխարհը

Սովորողների հետ զրուցում են Թումանյանի մասին, ով է, որտեղ է ծնվել, երբ: Այցելում են Թումանյանի թանգարան. մինչ այդ պատրաստվում են այդ ուսումնական ճամփորդությանը:
Մաթեմատիկայի դասին կարող են հաշվել հեքիաթի հերոսներին, մեկ կամ երկու հերոս ավելացնել կամ պակասեցնել: Խնդիրներ կազմել, որոնց հերոսները Թումանյանի հերոսներն են, բովանդակությունը բխում է հեքիաթներից: Սկզբում ո՞վ կար հեքիաթում: Ո՞վ ավելացավ:  Քանի՞սը եղան:Դիմացի սա՞րն էր բարձր, թե՞ կտուրը, ինչո՞ւ են այդպես կարծում:
Քանի՞ ժամ ճանապարհ գնացին…
Բերված յուրաքանչյուր հարցով խնդիր են կազմում, խնդիրները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից: Այս դեպքում պայմանը փոխելու, նոր պայման հորինելու հնարավորությունը մեծ է: Խնդիր-պատմություններ են ստանում:
Մաթեմատիկայի դասին կարող են նաև ճշտել Թումանյանի ծննդյան թիվը և հաշվել, թե այս տարի քանի տարեկան կդառնար նա, քանի տարեկանում է գրել այս ստեղծագործությունը: :
Սովորողները կարող են աշխատել նաև խմբերով և վերջնական արդյունքը միասին ներկայացնել: Այսպիսի հանձնարարությունները նպաստում են սովորողների համագործակցային կարողությունների զարգացմանը:Քանի՞սը եղան:
Դիմացի սա՞րն էր բարձր, թե՞ կտուրը, ինչո՞ւ են այդպես կարծում:
Քանի՞ ժամ ճանապարհ գնացին…

Բերված յուրաքանչյուր հարցով խնդիր են կազմում, խնդիրները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից: Այս դեպքում պայմանը փոխելու, նոր պայման հորինելու հնարավորությունը մեծ է: Խնդիր-պատմություններ են ստանում:
Մաթեմատիկայի դասին կարող են նաև ճշտել Թումանյանի ծննդյան թիվը և հաշվել, թե այս տարի քանի տարեկան կդառնար նա, քանի տարեկանում է գրել այս ստեղծագործությունը: :
Սովորողները կարող են աշխատել նաև խմբերով և վերջնական արդյունքը միասին ներկայացնել: Այսպիսի հանձնարարությունները նպաստում են սովորողների համագործակցային կարողությունների զարգացմանը:

Նախագծի իրականացման ավարտից հետո կազմվում է մեդիահավաքածու –ընթերցարան:

 

                                                                                                Վերապատրաստվող`Հակոբյան Անահիտ  :      Կապը մաթեմատիկայի,խոսքի,լեզվի զարգացման

                                                                                                Վերապատրաստվող`Հակոբյան Անահիտ  :      Կապը մաթեմատիկայի,խոսքի,լեզվի զարգացման և խաղային երևակայության միջև:                      Մաթեմատիկան (հին հունական բառ է,որը նշանակում է գիտություն)`կառուցվածքների,հաջորդականությունների և հարաբերությունների մասին ,որն պատմականորեն ձևավորվել է իրական առարկաներն հաշվելու,դրանք չափելու և նկարագրելու հիման վրա:Մաթեմատիկայի մեջ առանձնացվում են մաթեմատիկական գիտելիքների զարգացման մի քանի փուլեր.                                                                                          Երկրաչափական պատկերների և թվերի հասկացություն:Ձևավորվում է չափ,հաշիվ հասկացությունը,որոնք թույլ են տալիս համեմատել տարբեր թվեր,երկարություններ,մակերեսներ:                                                                                                             Հանրահաշվական գործողություններ-պատկերների և մարմինների մակերեսների հաշվման եղանակները դիտարկման մեթոդով:                                                                                                      Դեդուկցիայի –օգնում է ստանալ նոր մաթեմատիկակն ճշմարտություններ հնի հիման վրա:           Հին Չինաստանում հաշվարկները կատարվում էին հաշվիչ գրատախտակի վրա,օրինակ`գումարման գրատախտակի անունը <<սանպան>>էր,զրոն սկզբում գրվում էր դատարկ տեղում,բազմապատկման աղյուսակը հիշելու համար գոյություն ուներ հատուկ երգ,որը աշակերտները պետք է սովորեին անգիր:                                                                                          Բնական թվերի մասին գաղափարը ձևավորվել է աստճանաբար և բարդացել նախնադարյան մարդու`թվային աբստրակցիան նրա կոնկրետ պատկերացումից տարբերել չկարողանալու պատճառով:Այդ պատճառով հաշվելու համար օգտագործում էին իրենց մատները,քարերը:Մեծ քանակությունների հաշվման տարածմամբ ձևավորվեց միտք հաշվել միավորների փաթեթներով`օրինակ տաս փաթեթով,որն էլ միանգամից արտացոլվեց լեզվի մեջ,իսկ հետո գրավոր ձևով:Գրելու արվեստի զարգացման հետ մեկտեղ սկսեցին օգտագործել նաև տառեր կամ հատուկ նշաններ:Հաշվիչ գործիքների ստեղծմանը զուգընթաց ժողովրդի մեծ մասի մոտ տաս թիվը կարևոր տեղ է գրավում,ուստի պարզ է ,որ մատներ վրա հաշվելը լայն կիրառություն է ունեցել:                                                                                                       Վերը նշվածները օգտագործվում են մինչև հիմա`միայն կատարելագործված ձևով,օրինակ smartnotbook  ծրագիրը,որը հնարավորություն է տալիս գծել,նկարել ունի մաթեմատիկական բոլոր գործիքները,որոնց միջոցով էլ smart գրատախտակի վրա խնդիրները,վարժությունները սովորողները կարողանում են գծել նկարել ,որն էլ օգնում է ավելի հեշտ հասկանալուն:Բացի դրանից խնդիրները,վարժությունները լավ հասկանալու և պատկերացնելու տարբերակ է ճիշտ բացատրելը (այստեղից էլ է երևում խոսքին լավ տիրապետելը),այսինքն խոսեն հակիրճ, հասկանալի:Կարող է ստեղծվել <<Ինտերակտիվ>>թատրոն( հայերեն թարգմանվում է փոխներգործում),այսինքն ուսուցչի և սովորողների միջև տեղի է ունենում փոխադարձ  ներգործություն`քննարկումներ տարբեր տարբերակների շուրջ:Նաև կարելի է հասնել լուծմանը մնջախաղի միջոցով,այստեղից էլ է երևում  երեխաների վառ երևակայությունը,աjսինքն նրանք այնքան լավ պետք է խաղան իրենց դերը,որ ամեն ինչ հասկանալի լինի: